ԱՄՆ-ում տարածում է գտնում Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակը

203

Հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանի «The Cave of Rebirth» երգի համար նկարահանված նոր տեսահոլովակը գնալով տարածում է գտնում ԱՄՆ-ում։

Novostink-ը գրում է, որ ստեղծագործությունը Համասյանի նոր՝ «An Ancient Observer», ալբոմից է։

«Տեսահոլովակի ռեժիսորը Ռուբեն Վան Լերն է։  3D էֆֆեկտները ստեղծել է հայտնի անիմատոր Խուլիոս Հորսթուսը», – հայտնում է Նյույորքյան ռադիոկայան WBGO-ն։

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է փետրվարի 23-ին ՝ մի քանի ամերիկյան առցանց հարթակներում։ Ամերիկացի քննադատները հիացմունքով են խոսել Համասյանի նոր ստեղծագործության մասին։

Հիշեցնենք, որ Տիգրան Համասյանի նոր ալբոմի՝ «An Ancient Observer»-ի պրեզենտացիան պլանավորվում է 2017 թվականի մարտի 31-ին։  Այն ստեղծվել է ամերիկյան խոշորագույն Warner MusicGroup ընկերությանը պատկանող NonesuchRecords ձայնագրման ստուդիայի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ