Ինչ են նշանակում մարմնի վրա առաջացող կարմիր խալերը

1489

Որպես կանոն` մարմնի վրա առաջացող կարմիր խալերը փոքր չափի են և առաջանում են իրանի, կրծքի և մեջքի հատվածում: Greatpicture.ru կայքը գրում է, որ սրանք վտանգավոր չեն առողջության համար` չնայած հարկավոր է վերահսկել մաշկի ցանկացած փոփոխություն: Որպես կանոն` սրանք առաջանում են բաց մաշկ ունեցող միջին տարիքի անձանց մոտ: Ինչպես արդեն նշվեց, սրանք վտանգավոր չեն առողջության համար, սակայն, եթե մեծ քանակով են առաջանում, ապա հարկավոր է բժշկի դիմել, քանի որ դա նշանակում է, որ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում: Մասնագետները դա երբեմն կապում են լյարդի խնդիրների հետ:

  • Կարմիր կետերը կարող են առաջանալ նաև սխալ սնվելու արդյունքում, երբ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվում:
  • Կարմիր կետերի չափը հիմնականում 1-4 մմ է:
  • Կարմիր կետերը կարող են հայտնվել նաև արևի տակ երկար մնալու արդյունքում, այդ պատճառով հարկավոր է ուշադիր լինել:
  • Հարկավոր է ուշադրություն դարձնել կետերի ձևին. եթե դրանց ծայրերը հավասար չեն, գերազանցում են 6 մմ-ն, հարկավոր է դիմել մաշկաբանի օգնությանը:
  • Կարմիր խալերի առաջացումը կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ: Այն կարող է կապված լինել կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ:
  • Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև խալերի գույնին և չափին: Եթե դրանք կարմիր գույնի են, հիմնականում անհագնսատնալու առիթ չկա, բայց եթե դրանք աստիճանաբար մգանում են, հարկավոր է այդ մասին տեղյակ պահել բժշկին:

Ինչպես կանխարգելել դրանց առաջացումը

  • Մասնագետները նշում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել աղիներն ու լյարդը:
  • Աշխատեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմել:
  • Աշխատեք ավելի շատ թարմ բանջարեղեն ուտել, թարմ հյութեր խմել:
  • Սննդակարգ ներառեք ձիթապտղի յուղ և ավոկադո:
  • Առավոտը սկսեք կիտրոնի հյութով:
  • Հարկավոր է մաշկը պաշտպանել արևի ճառագայթների բացասական ազդեցությունից:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ