Ախպեր ջան, երգել ես, լավ ես արել, ինչո՞ւ ես սկսել արդարանալ

803

«Շոու բիզնես» բառը նշանակում է՝ կոմերցիոն գործունեություն ինչ-որ ոլորտի ինդուստրիայում։ «Ռեինկարնացիան» երաժշտության ասպարեզում հայկական հազվադեպ հաջոված պրոյեկտներից է,ում նախընտրում են սոցիալական տարբեր խավերը՝ բարձրաշխարհիկ էլիտաներից մինչև հասարակ գյուղացի։ Հետևաբար ՀՀԿ-ն ինչպես միշտ փայլել է իր պրագմատիկ ընտրությամբ,սակայն ցավոք բավարարվել միայն դրանով։ Հայաստանի միատոն քաղաքական կյանքը ինչ-որ չափով ակտիվացնելու համար, նախընտրական ու ընտրական շրջանը հազվադեպ աշխուժություն մտնցելու լեգիտիմ առիթ է։ ՀՀԿ-ն ունի փող,հետևաբար կարող է իրեն թույլ տալ կոմերցիոն առաջարկ անել «շոու բիզնեսի» տարբեր ներկայացուցիչների։ Վերջիններիս համար դժվար է դիմանալ իշխող ուժի առաջարկի գայթակղությանը,քանի որ իրենց հաջողությունը հետագայում կարող է կախված լինեկ հենց իշխանություններից։

Տեսահոլովակից հետո «Ռեինկարնացիայի» ներկայացուցիչը՝ հանրության մի մասի (միգուցե մեծ մասի,դա կապ չունի), քննադատության թիրախ դարձավ,որովհետև նախկինում մի քանի անգամ,ինչպես հասկացա,քննադատել,կամ թրոլիինգի էր ենթարկել իշխանություններին կամ դրա առանձին սուբյեկտներին։ Հիմա սկսեց արդարանալ՝ թե «ժողովուրդ,իմ գործը երգելն է,ջհանդամ թե ինչ կխոսեք իմ մասին»։ Ախպեր ջան,երգել ես,լավ ես արել,ջանդ սաղ ըլնի,ընդունել ես որոշում,երիցս օրհնվես,բայց երբ դու սկսում ես կոպիտ ասած «ատբիտ» ըլնել քննադատությունից ու արդարանալ, մեխանիկորեն լեգիտիմացնում ես հանրության կասկածները առ այն,որ քեզ ստիպել են նման գործ անել։ Ի վերջո, նման քայլից հետո սպասելի էր չէ որ մարդիկ էդպես են արձագանքելու։ Բա հո հույն ճարտարապետ Ֆիդիասի ոսկե ձեռքերով օծված ու Աթենքի կենտրոնում կանգնած մարմարակերտ Աֆրոդիտե աստվածուհու արձանի պես չէ՞ին պաշտելու։

Հ.Գ. Բուն քարոզարշավը նոր է մեկնարկել,բայց այնքան գործի գիտակ մարդիկ իրենց կարծիքն արտահայտեցին,թույլ տվեք սսկվել ու դեռ բան չխոսել,որովհետև չեմ կարծում,որ մի օրվա քարոզարշավով կարելի է ինչ-որ համալիր կարծիք կազմել քաղաքական ուժերի մասին…ու առհասարակ ով եմ ես վաբշե…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ