Ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ կարծես թե ուրվագծվում է 6-րդ գումարման խորհրդարանի կառուցվածքը

563

Մարտի 5-ին մեկնարկեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Քաղաքական ուժերը այս օրերին հանդիպումներ են կազմակերպում հանրապետության բնակչության հետ, այցելում են մարզեր և նույնիսկ ամենահեռավոր գյուղեր՝ իրենց ծրագրերն ու տեսլականը ներկայացնելու: Քաղաքական դաշտում արդեն իսկ գործունեություն ծավալած ուժերը իրենց արածները կներկայացնեն ժողովրդին, չարածների համար արդարացումներ կգտնեն, իսկ քաղաքական դաշտում ներկայացված լինելու հայտ ներկայացրած նոր ուժերը՝ կներկայացնեն նախորդների թերացումները և իր իրենց մոտեցումները այս կամ այն խնդրի վերաբերյալ:
Ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ կարծես թե ուրվագծվում է 6-րդ գումարման խորհրդարանի կառուցվածքը.
Խորհրդարան առաջին տեղով անցնելու և կառավարություն ձևավորելու շուրջ քաղաքական պայքարը հիմնականում գնալու է «Ծառուկյան» դաշինքի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության միջև: Խորհրդարանի պատվավոր քաղաքական երկրորդ տեղի համար հիմնական պայքարը գնալու է Հայկական վերածնունդ կուսակցության և «Ելք» դաշինքի միջև: 2017թ. խորհրդարանաում երրորդ քաղաքական ուժը լինելու համար կպայքարեն միանգամից երեք ուժեր «ՀՅԴ», «ՕՐՕ», «Կոնգրես ՀԺԿ» դաշինք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը վերջին մեկ տասնյակից ավելի տարիներին ստանձնել է պետության կառավարումը, որի ընթացքում մի շարք թերացումների պատճառով ժողովրդի վիճակը էլ ավելի է վատացել, իսկ «Ծառուկյան» դաշինքը, միևնույն ժամանակ, երբեք իշխանություն չլինելով՝ չի կտրել կապը ժողովրդի հետ, խնդիրները վերհանելուց բացի յուրօրինակ լուծում է առաջարկում նաև այդ խնդիրները լուծելու համար, ապա հաշվի առնելով նույնիսկ այն փաստը, որ ՀՀԿ-ն ընտրություններին գործի է դրել ողջ վարչական լծակները, միևնույնն է, վստահաբար կարելի է պնդել, որ այս ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը ավելի մեծ շանսեր ունի առաջինը լինելու քան ՀՀԿ-ն:
Երկրորդ տեղի համար պայքարի ելած ուժերից ՀՎԿ-ն՝ նախկին ՕԵԿ-ը, անշուշտ ունի իր ընտրազանգվածը, իսկ քաղաքական հայտ ներկայացրած «ԵԼՔ» դաշինքի ընդդիմադիր հայացքներով լիդերները հայտնի են ժողովրդին: Կախված քարոզարշավի ընթացքում որդեգրած մարտավարությունից՝ այս ուժերից մեկը կարող է հեշտությամբ ոչ միայն հաղթահարել անցողիկ շեմը, այլև՝ լավ արդյունքներ գրանցել:
Մնացյալ ուժերը կպայքարեն հինգ տոկոսի շեմը հաղթահարելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ