Մենք ունենք միասնական թիմ և Գագիկ Ծառուկյան` հզոր առաջնորդ. Վահե Էնֆիաջյան

518

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց։
Մեկ ամսից քիչ ժամանակ ունենք, որպեսզի ներկայացնենք ստեղծված իրավիճակում փոփոխություններ մտցնելու մեր տեսլականը։
Պատիվ ունեմ ներկայացնելու «Ծառուկյան» դաշինքը, և ղեկավարելու մեծ կառույց, որը Հայաստանի ամբողջ տարածքում ներգրավվածություն ունի բոլոր մարզերում և խոշոր համայնքներում։
Կո՛չ եմ անում յուրաքանչյուրին, այս պատասխանատու շրջանում մոբիլիզացնել բոլոր ուժերը, քարոզել ու քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։
Թիմային սկզբունքը պետք է վեր դասվի անձնականից։ Միայն թիմով է հնարավոր հասնել ժողովրդի կողմից ակնկալվող փոփոխություններին։
Ինքս ընտրապայքարին մասնակցում եմ և՛ համապետական ցուցակով, և՛ որպես 4-րդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, բայց կոչ եմ անում առաջնայինը քվեարկել «Ծառուկյան» դաշինքի օգտին։
Օրհասական լուծում պահանջող խնդիրները` աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, տնտեսական անկումային վիճակ, վերջապես պետք է ստանան իրենց լուծումները։
Մեր քաղաքական թիմն ունի փոխելու ու կառուցելու բանաձևերը։ Թե՛ դաշինքի համապետական ցուցակով, թե՛ բոլոր 13 ընտրատարածքներում ընտրապայքարին ակտիվ մասնակցելու են մեր թեկնածուները՝ մարդիկ, ովքեր ունեն հարգանք և վստահություն
հանրապետության ամբողջ տարածքում։ Մեր թիմը ծավալում է ակտիվ աշխատանքներ, մենք հաշվարկած և հիմնավորված ներկայացնելու ենք այն բանաձևերը, որոնցով հնարավոր է բեկել ստեղծված իրավիճակը։
Մեր նախընտրական ծրագրում ներկայացված են բոլոր տնտեսական հիմնավորումներն ու զարգացման ուղիները։
Մենք ունենք միասնական թիմ և Գագիկ Ծառուկյան` հզոր առաջնորդ։
«Ծառուկյան» դաշինքն ուժեղ է առաջնորդով, թիմով և ժողովրդի վստահությամբ։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ