Պատճառը մենք ենք, որ մարդիկ գնում են Հայաստանից. Գագիկ Ծառուկյան

1325

Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բացատրել է՝ ինչու են քարոզարշավը սկսում սահմանամերձ Տավուշից:

«Պետության հզորությունը, սահմանի ամրությունը կախված է սահմանամերձ համայնքներից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլ սահման պահող եք», – հայտարարեց Ծառուկյանը:

Նա ընտրողներին ասաց, որ չի եկել «ճարտար» խոսքեր ասելու, կրկնեց իր՝ բազմիցս ասված խոսքերը, թե ոչ պաշտոնի, ոչ գումարի կարիք չունի ու չի կարող «ձեռքերը ծալած» նստել:

«Ես իմ հարստությանը պատահական չեմ հասել՝ եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրն էլ գիտեմ, պրոբլեմի ու դրանց լուծման ձևն էլ գիտեմ: Հարվարդ չեմ ավարտել, բայց այնպիսի ճանապարհ եմ անցել, որ գիտեմ՝ աշխատող մարդուն ինչ է անհրաժեշտ. Պետք է ուշադրություն, վերաբերմունք ու հնարավորություն», – հայտարարեց Ծառուկյանը:

Նա ասաց՝ գիտի, որ հիմա մարդիկ «հարկերի, վարկերի տակ են, չեն կարում տուն պահել ու թողում գնում են երկրից»:

«Ինչն է պատճառը, որ մարդիկ թողում գնում են երկրից: Պատճառը մենք ենք, որ գնում են, պատճառը մենք ենք, օրենք ու հնարավորությունն է, որ պետք է մեր ժողովրդին ավելի լավ պայմաններ առաջարկենք, որ կարողանան իրենց հայրենիքում մնան», -ասաց Գ. Ծառուկյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ