Տավուշի մարզում գազի գրասենյակի աշխատակիցներին ազատում են աշխատանքից (տեսանյութ)

1052

Aravot.am

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Ծառուկյան» դաշինքը շարունակում է հանդիպումները Տավուշի մարզում: Բերդ քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Տավուշի մարզի Չինչին գյուղի պատասխանատուն մոտեցավ Գագիկ Ծառուկյանին եւ տեղեկացրեց, որ ամուսինն աշխատում է գազի գրասենյակում ու արդեն առավոտյան գազի գրասենյակի պատասխանատուները զանգահարել են ամուսնուն, ասել, որպեսզի գնա եւ աշխատանքից ազատվելու դիմում գրի, քանի որ իր կինը «Ծառուկյան» դաշինքին է սատարում: Գագիկ Ծառուկյանին բարկացրեց սույն փաստը: Այդ տիկնոջը նա ասաց, որպեսզի հստակեցնի եւ իրեն փոխանցի այն մարդու անուն-ազգանունը, ով նման հրահանգ է տվել, ու տեղեկացրեց, որ նրա ամուսինը պետք է շարունակի աշխատել, քանի որ որեւէ օրենք Հայաստանում գոյություն չունի, որն արգելում է մարդու քաղաքական գործունեությունը կամ նախասիրությունները:

Քարոզարշավի մասին այլ մանրամասներ՝ քիչ ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը` Armday.am-ի.

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ