ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐՎԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

745

Ամեն տարվա նման, այս տարի ևս մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և քաղաք այցելող զբոսաշրջիկներին  հաճելի անակնկալներ է խոստանում:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների ընդունելության սպասարկման կետերում բոլոր կին այցելուներին գեղեցիկ անակնկալ է սպասվում  դեռ մարտի 7-ին:

Իսկ Մարտի 8-ին ծրագրված տոնական միջոցառումները մեկնարկելու են «Զվարթնոց» օդանավակայանից: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին երիտասարդ կամավորականներն այդ օրը դիմավորելու են տոնական բացիկներով և ծաղիկներով:

Մայրաքաղաքի փոքր կենտրոնում, մասնավորապես Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի, Արամ Խաչատրյան արձանների հարակից տարածքներում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 12:00-ից մինչև 18:00-ը ծրագրվում են երաժշտական և ծաղկային անակնկալներ:

էքստրեմալ զգացողությունների սիրահար կանանց և աղջիկներին էլ անակնկալ է սպասվում «Ազատության» հրապարակում՝ ժամը 17:00-19:00-ին:

Երևանի մետրոյում նույնպես կանանց և աղիկների համար սպասվում են անակնկալ ֆլեշմոբեր:

Միջոցառումներ են անցկացվելու նաև Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարան

 Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել նաև շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասվում է ՝

  Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ,

Երևանի քաղաքապետարանը շնորհավորում է Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

Գարնան, զարթոնքի,  գեղեցկության խորհրդանիշ դարձած այս տոնը ևս մեկ հրաշալի առիթ է  գնահատելու ձեր հմայքն ու գեղեցկությունը, դերակատարումն ու գործունեությունը:

Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում ենք ձեզ անսահման երջանկություն, անսպառ եռանդ, ինչպես նաև անկեղծ սեր ու հոգատարություն ձեզ մշտապես շրջապատողների կողմից:

Շարունակե՛ք գեղեցկացնել կյանքը ձեր ներկայությամբ՝ ոգեշնչելով մեզ ձեր հաջողություններով:

Երևանի քաղաքապետարան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ