Ռուսական կազմակերպության հարցման արդյունքներով, առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է

274

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր քաղաքացիների 27 տոկոսը, այսօր ներկայացնելով հարցման արդյունքներն՝ ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) գլխավոր կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը։

Հարցված քաղաքացիների 21 տոկոսը կքվեարկեր Հանրապետական կուսակցության օգտին, 3 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 2 տոկոսը՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության օգտին։

Հարցված քաղաքացիների մեկական տոկոսը ասել է, որ կքվեարկեր ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ, ՕՐՕ դաշինքների, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության օգտին։

«Հարցման արդյունքներով, առաջատարը Ծառուկյան դաշինքն է, իսկ երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը», – ասաց Ֆյոդորովը։

Հարցումն անցկացվել է մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ փետրվարի 26-27-ին։ Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ