Զոհված զինծառայողի հայրը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ ինչու 12 տարում ՊՆ-ից աջակցություն չի ստացել

405

Չարենցավանում, այսօր՝ մարտի 10-ին, ընտրողների հետ հանդիպումից հետո  զոհված զինծառայող Գոռ Պողոսյանի հայրը՝ Գագիկ Պողոսյանը,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է, թե  ինչու 12 տարի շարունակ պաշտպանության նախարարությունից  որեւէ աջակցություն չի ստացել։

Գագիկ Պողոսյանի խոսքով՝ ինքն ու կինը ամսական 30 հազար դրամ թոշակ են ստանում, սակայն այս տարիների ընթացքում այլ աջակցություն նախարարությունից չեն ստացել։ Նա նշեց,. Որ մի քանի անգամ  դիմել է նախարարության աշխատակիցներին՝  փորձելով հասկանալ, թե ինչու ամեն տարի իրենց  համար նախատեսված հանգստի արտոնությունից չեն կարող օգտվել, սակայն այդ հարցը անարձագանք է մնացել։

«Ասում են՝ զոհված զինծառայողների ծնողները կարող են ամեն տարի գնալ հանգստանալու պետության հաշվին, բայց այսքան ժամանակ չենք գնացել, ինչո՞ւ, դուք այս տարիներին նախարար եք եղել,»,–հարցրեց  Գագիկ Պողոսյանը, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է, թե արդյոք իրե՞ն են դիմել։

Գագիկ Պողոսյանը հակադարձել է՝ ինչու պետք է նախարարին դիմեր, եթե դա նախարարությունն է սահմանել։  Սեյրան Օհանյանն էլ իր հերթին ասաց, թե ով իրեն դիմել է, աջակցություն ստացել է։

Պաշտպանության նախկին նախարարը  զոհված զինծառայողի հոր տվյալները վերցրեց՝ խոստանալով  նրան օգնել։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ