Նման ծրագիր կարելի է գրել 30 րոպեում, Արցախի հարցն էլ ներառած

550

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ծրագիրն էլ կարդացի: Եթե այս ծրագիրը գրած լիներ իրավաբանական կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողը ոչ մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելու համար 10+ կարելի էր նշանակել, բայց ցավոք այս 11 կետից բաղկացած ծրագիրը գրել է այն քաղաքական ուժը, որի կազմում երկու Արտաքին գործերի նախկին և 1 Պաշտպանության նախկին նախարար կա:

ԱԳ նախկին նախարարներ ունեցող ուժը չի անդրադառնում Արցախի հարցին: Պարոնայք, եթե Դուք քննադատում եք այս իշխանություններին Արցախի հակամարտության կարգավորման հարցում ոչ ճիշտ դիրքորոշման հարցում, ապա ծրագրի մեջ արտացոլեք այն, ասեք ի՞նչ եք անելու, ձեր պատկերացրած լուծումը ո՞րն է:

ՕՐՕ-ն ցանկանում է բարձրացնել Պայմանագրային զինծառայողների, ենթասպայական և սպայական կազմի աշխատավարձները: Բացի այդ նրանց ծրագրով առաջնագծում 18 տարեկանները չպետք է ծառայեն: Սեյրան Օհանյանը երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարար, մասնակցել է կառավարության նիստերին, ինչո՞ւ չի բարձրացրել այս հարցերը, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկել այս նպատակներն իրականություն դարձնելու ուղղությամբ, ընդ որում նախարար լինելու ժամանակ, այս քայլերն իրականություն դարձնելու համար ավելի շատ լծակ է ունեցել, քան հիմա:Աժ-ում էլ ունենալու են մաքսիմում 7 պատգամավոր, ի՞նչ են անելու 7 պատգամավորով:

Գյուղերի զարգացման խնդիրը դարձնում են համազգային նշանակության խնդիր: Իսկ ինչպե՞ս են լուծելու այդ խնդիրը: Հարցը բաց է մնում: Մեկ տողով ես էլ կարող եմ ասել, որ Հայաստանի տարածքների մեծացումը դարձնելու եմ Համատիեզերական նշանակության խնդիր: Հետո՞…

Կրկին բաց են մնում բազմաթիվ հարցեր:Ամենակարևորը՝ ինչպե՞ս են բյուջեն ավելացնելու, որ աշխատավարձ ու թոշակ բարձրացնեն և հարկեր կրճատեն: Նման ծրագիր կարելի է գրել 30 րոպեում, Արցախի հարցն էլ ներառած:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ