Իրանը հերթական անգամ, ամենաբարձր մակարդակով անարգեց Ադրբեջանի պետական խորհրդանիշը

929

ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն Իրան կատարած իր այցի ընթացքում հանդիպեց ոչ միայն ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, այլ նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

Հատկապես վերջին հանդիպումը ԱՀ հասարակական-քաղաքական դիսկուրսում ընթացիկ օրերի ամենաքննարկվող թեմաներից է, քանի որ այաթոլլահ Ալի Խամենեին, ըստ էության, հստակ ընդգծել է, որ Իլհամ Ալիևը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու սեփական հասարակության կողմից սիրված և ընդունված լինելու համար:

Բացի խոսքային մակարդակից, նշված հանդիպման ժամանակ նշանային առումով ևս, ըստ ադրբեջանական տեսակետի, տեղի է ունեցել ԱՀ նախագահի` այսպես ասած «անարգում»: Մասնավորապես, հանդիպման ժամանակ եղել է միայն Իրանի դրոշը, և նկարներում էլ երևում է, որ Ադրբեջանի դրոշը բացակայում է: Սա չի վրիպել նաև ԱՀ քաղաքական գործիչների և առհասարակ հանրային դեմքերի ուշադրությունից: Վերջիններս տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նշել են, որ ԻԻՀ-ն հերթական անգամ, այն էլ ամենաբարձր մակարդակով հանդիպման շրջանակներում չհարգեց ԱՀ պետական խորհրդանիշը:

ԱՀ-ում խոսվում է այն մասին, որ Իրանում տարբեր մարզական, մշակութային միջոցառումների, պաշտոնական հանդիպումների ժամանակ ԱՀ պետական դրոշը կամ բացակայում է, կամ լինում է գույների ու նշանների ակնհայտ սխալներով: Ադրբեջանում գտնում են, որ այդ ամենի մեջ կա միտումնավորություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ