Նորա Առուստամյանը հանդիպում ունեցավ Ոսկեվազ համայնքի բնակիչների հետ

653

Մարտի 9-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Նորա Առուստամյանը հանդիպում ունեցավ Ոսկեվազ համայնքի բնակիչների հետ: Շնորհավորելով հանդիպմանը ներկա կանանց իրենց միամսյակի կապակցությամբ, նա ներկայացրեց «Ծառուկյա» դաշինքի 15 հիմնական դրույթները՝ պատասխանելով մասնակիցների հարցերին: Հանդիպումից հետո Ն. Առուստամյանն այցելեց իր ջանքերով վերանորոգվող Սուրբ Հովհաննես եկեղեցի և ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ն. Առուստամյանը հանդիպեց նաև Կոշ համայնքի բնակչության հետ, որտեղ քաղաքական հարցերից բացի վեր հանվեցին նաև մի շարք համայնքային խնդիրներ: Նորա Առուստամյանն առաջարկեց ստեղծել համայնքային նախաձեռնող խումբ, որը կորոշի համայնքային խնդիրների առաջնահերթությունն ու կարևորությունը: Ըստ կարևորության, ներկայացվելիք հարցերի լուծմանը թեկնածուն կանդրադառնա արդեն հետընտրական շրջանում:

Նյութի աղբյուր Elq.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ