Հնագետները հայտարարել են, որ Կահիրեում գտել են Ռամզես II-ի արձանը

397

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Էլ-Մատարիա շրջանում հնագետները  հայտնաբերել են ենթադրաբար  հին եգիպտական փարավոն Ռամզես II-ի՝ կվարցիտե արձանը, որը կշռում է 4 տոննա եւ ունի մոտ 8 մետր բարձրություն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եգիպտագերմանական հնագիտական արշավախմբի ղեկավար Այման Աշմավիին:

Նրա խոսքով՝ գտածոն հայտնաբերվել է այն շրջանում, որտեղ ժամանակին հին եգիպտական տաճար է եղել եւ որտեղ ներկայումս պեղումներ են տեղի ունենում: Արձանը հայտնաբերվել է վնասված վիճակում: Դրա մի մասը երկրի մակերես դուրս բերելու համար գիտնականները դիմել են ժամանակակից տեխնիկայի օգնությանը:

Արձանի գլուխը մարքելուց հետո պարզ է դարձել, որ այն լուրջ վնասվել է՝ պահպանվել են միայն դեմքի առաձին մասեր ու փարավոնի թագը: Ըստ գիտնականների՝ հողի տակ գտնվող արձանի մյւուս մասը եւս կարող է մասերի բաժանված լինել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ