Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում

286

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականում: Ռուսական «Ռոստովի» դեմ արտագնա խաղում (1:1) Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե եւ, դառնալով գոլի հեղինակ, ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Դարպասապահ. Յան Զոմեր («Բորուսիա Մ.»):

Պաշտպաններ. Մալո («Սելտա»), Ուրոշ Սպայիչ («Անդերլեխտ»), Լյուդվիգ Աուգուստինսոն («Կոպենհագեն»):

Կիսապաշտպաններ. Ալեխանդրո Պոզուելո («Գենկ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Ռուսլան Միլինովսկի («Գենկ»):

Հարձակվողներ. Վենսան Աբուբաքար («Բեշիկթաշ»), Ալեքսանդր Լակազեթ («Լիոն»), Մբվանա Սամատա («Գենկ»):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել էր նաեւ Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդների թվում: Քվեարկությունը կավարտվի մարտի 10-ին՝ Երեւանի ժամանակով 18:00-ին:

r16firstleg

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ