Մարտի 10-ի աստղագուշակ

291

Խոյ:      Այսօր շատ ուշադիր եղեք ու ձեր հնարավորությունները զուր մի վատնեք։ Այս օրն անցկացնելու համար ձեզնից շատ ուժ կպահանջվի։ Լարված օր կլինի, այդ պատճառով էլ շատ կհոգնեք։

Ցուլ:         Այն մեկը, ում դուք շատ եք սիրում վստահ է, որ միայն դուք կարող եք օգնել նրան այս դժվարին պահին։ Ինչ որ առումով դա հենց այդպես է։ Դուք սիրում եք օգնել մարդկանց այն պահին, երբ նրանք դրա կարիքն ունեն։ Հպարտ եղեք, որ մարդիկ հենց ձեզ են ընտրում աջակցություն ստանալու համար։

Երկվորյակ:   Այն, ինչ շատ կարևոր է ձեզ համար այսօր ավելի նշանակալի կդառնա։ Դուք, նույնիսկ, թույլ կտաք այլ մարդկանց տեսնել ձեր ապրումները։ Եթե ինչ որ մեկը մտածի, որ սկզբունքներ ու համոզմունքներ չունեք, ապա ապացուցեք նրան, որ դա այդպես չէ։

Խեցգետին:     Եթե առավոտյան ինչ որ տեղ գնալու տրամադրություն չունեք, ապա օրվա ընթացքում այն կառաջանա։ Այսօր չեք կարողանա լռության մեջ ժամանակ անցկացնել, քանի որ ձեր կենսուրախությունը թույլ չի տա տանը մնալ։ Օրը բավականին աշխույժ ու հետաքրքիր կանցնի։

Առյուծ:        Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում։ Կկարողանաք ժամանակ անցկացնել այն մարդու հետ, որին վաղուց եք համակրում ու կարծում եք, որ նա հետաքրքիր անձնավորություն է։ Ժամանակ մի կորցրեք ու պատրաստվեք այդ հանդիպմանը։ Հնարավոր է, որ փոքր դժվարություններ ունենաք, սակայն ամեն բան կհաջողվի հաղթահարել։

Կույս:         Այսօր շատ հեղափոխական մտքեր կունենաք, որոնք պետք չէ կյանքի կոչել։ Ավելի լավ է փորձեք լուծել այն խնդիրները, որոնք կան ձեր ընտանիքում ու անձնական կյանքում։ Ձեր էներգիան օգտագործեք ավելի դրական ուղղություններով ու փորձեք ինչ որ բան փոխել կյանքում։

Կշեռք:         Այսօր կհաջողվի ավելացնել սոցիալական շփումները։ Մարդիկ ոչինչ չեն թաքցնի ձեզնից ու նրանց խոսքերում ոչ մի թաքնված իմաստ չի լինի։ Դա թույլ կտա ձեզ ավելի արագ գործել ու ավելի լավ տպավորություն թողնել։ Այսօր ամեն բան ձեզնից է կախված, այնպես որ ժամանակ մի կորցրեք։

Կարիճ:       Այսօր ձեզ համար անսովոր իրավիճակում կհայտնվեք, քանի որ ձեզ շրջապատողները կսկսեն անիմաստ հարցեր տալ ու այդ հարցերին նույնքան անիմաստ պատասխաններ գտնել։ Նրանք դժվարությամբ կհասկանան այն, ինչը շատ պարզ է ձեզ համար։ Դուք կկարողանաք օգնել նրանց, քանի որ ավելի հեշտությամբ կգտնեք հարցերի պատասխանները։

Աղեղնավոր:        Հենց առավոտից դուք կմտածեք այն մասին, թե ինչպես հետաքրքիր անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին։ Այսօր շատ նախագծեր կունենաք, որոնք պետք է իրականացնել, սակայն պետք է նաև ժամանակ հատկացնել անձնական կյանքին։

Այծեղջյուր:     Այս օրը շատ հարմար է, որպեսզի փորձեք նույն վայրում հավաքեք ձեր բոլոր բարեկամներին ու ընկերներին։ Այսօր զբաղվել կազմակերպչական հարցերով, իսկ վաղը նրանք արդեն ձեր կողքին կլինեն։ Բաց մի փողեք այս հնարավորությունը, քանի որ նմանատիպ հնարավորություն կարող եք այլևս չունենալ։

Ջրհոս:         Վերջին շրջանում դուք չեք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Սակայն, պետք չէ զբաղվել ինքնաքննադատությամբ։ Հաշվի առեք, որ ձեր կյանքում ամեն բան ավելի լավ է դասավորվում, քան շատ  ուրիշների։ Այնպես որ լիցքաթափվեք ու հաճույք ստացեք կյանքից։

Ձկներ։     Այսօր ձեզ ավելի լավ կզգաք, քան երբևէ։ Այսօր ուրախ ու զվարճալի օր կանցկացնեք, քանի որ ինքներդ էլ լավ եք տրամադրված։ Լեզու կգտնեք այն բոլոր մարդկանց հետ, որոնց հետ նախկինում չէիք կարողանում շփման կամուրջներ գցել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ