ՀՀԿ-ի ու ՕՐՕ-ի երիտասարդների միջև Չարենցավանում քաշքշուկ է եղել

386

Այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի երիտասարդ ներկայացուցիչների ու տեղի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ։ Դաշինքի քարոզարշավի մասին իրազեկող խումբը նախընտրական թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին, ինչը դուր չի եկել քաղաքի ՀՀԿ-ական երիտասարդներին, որոնք փորձել են խոչընդոտել, ասելով, որ այդ տարածքում իրենք գիտեն, թե ում են ընտրելու։

Նշենք, որ ՕՐՕ-ի իրազեկող խմբում է նաև Ազատ Արշակյանը, վերջինս մեզ փոխանցեց, որ թեթև միջադեպը հարթվել է, քանի որ միջամտել են ավելի հասուն մարդիկ։

Պարոն Արշակյան, նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետոհաճախ են մեզ տեղեկություններ հասնում, որ մարզերում փորձում ենխոչընդոտներ ստեղծել ՕՐՕի հանդիպումների, հավաքների համար, դահլիճներ, տարածքներ չեն տրամադրում։

-Հրապարակներ տրամադրում են, որովհետև այստեղ մի նրբություն կա։ Քաղաքներում ու հատկապես փոքր քաղաքներում, օրինակ Նոր Հաճնում, հենց մեր շտաբի առջև փոքրիկ հրապարակ կա, որտեղ բեմահարթակ կսարքվի և ելույթներ կունենան։ Այդ առումով խոչընդոտներ չկան։ Իսկ դահլիճներ, այո, չեն տրամադրվում։ և ի վերջո, ես այս հարցում օբյեկտիվ չեմ կարող պատասխանել, որովհետև որտեղ ես մտնում եմ, որ բակ այցելում եմ, ինձ սիրով են ընդունում և ոչ միայն քարոզարշավի մասին ենք խոսում, այլ առհասարակ։

Արդեն մի քանի օր է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ՕՐՕի քարոզչությունն անձամբ ստանձնել է Սեյրան Օհանյանը, որին գրեթեբոլոր համայնքներում հարցնում են, թե ինչու շուտ դուրս չի եկելպետական համակարգից, եթե ամեն ինչ այդքան վատ էր, այս առումովդուք ձեր շանսերը ինչպես եք գնահատում։

-Դուք ուզում եք, որ ես ասեմ, թե բոլորը մեզանից լա՞վն են, ես հաստատ դա չեմ անի։

Դո՞ւք եք իշխանության համար ամենավտանգավոր, անցանկալիընդդիմությունը։

-Կարծում եմ, որ իշխանության համար բոլոր ընդդիմադիրներն էլ վտանգավոր են։ Բայց թիրախավորված է, հատկապես, Սեյրան Օհանյանը։

_Ինչո՞ւ։

-Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալ է, որովհետև այդ կարգի թիրախավորում, հակաքարոզչություն, արդեն իսկ քարոզչություն է։

Հավանաբար, ցանկանում են ՕՐՕին ուժեղացնել։

-Չէ, չեն կարողանում, չափի զգացողությունն են կորցրել, հնացած ու հնաոճ են։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ