Ի՞նչ է արել Նորաին Հակոբյանը իր հարազատ գյուղի համար

1542

Նախընտրական հանդիպումների շրջանակում՝ Ծաղկահովիտ գյուղում, Գագիկ Ծառուկյանը մեր գյուղաբանակ հայրենակիցներին կոչ էր արել ընտրություններին մասնակցելիս ոչ մեկին խաթր չանել. ո՛չ մարզպետներին, ո՛չ ծանոթ-բարեկամի, ո՛չ գյուղապետերին և ավելացրել, որ գյուղացիների տուն քանդողները գյուղապետերն են:
Ինչին իբր թե հակադարձելով՝ լրատվականներից մեկին հարցազրույց է տվել Ծաղկահովիտ գյուղի գյուղապետ Նորաին Հակոբյանը և հակադարձ հարց բարձրացրել թե Ծառուկյանին որտեղի՞ց այդքան գումար:
Նախ, երբ Ծառուկյանը գյուղացիներին նման կոչով է դիմել, դա պետք է վերաբերի ոչ միայն Ծաղկահովիտ գյուղի բնակիչներին, այլ բոլորին՝ քաղաքաբնակներին ներառյալ: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում խաթր անելով գնալ ընտրությունների, 25 տարի խաթր են արել, դրա համար էլ սա է մեր վիճակը:
Երկրորդ, այո, գյուղացու վատ ապրուստի մեջ ապրող գյուղացու հիմնական մեղավորը հենց գյուղապետն է, քանզի չի կարողանում իր համայնքի բնակիչների խնդիրները ճիշտ ներկայացնել մարզպետներին և համապատասխան նախարարներին, կամ էլ իր անձնական, ընտանեկան հարցերի լուծումը թույլ չի տալիս նրանց կատարելու իրենց առաքելությունը:
ԵՎ, վերջապես, երրորդ, եթե որոշ գյուղապետեր, քաղաքապետեր, նախարար ու պատգամավորներ հարստություն են դիզել ժողովրդի հաշվին՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, ապա Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է արդեն որպես կայացած և հարուստ բիզնեսմեն և ի տարբերություն նորաինհակոբյանների իր անձնական միջոցները առանց որևէ ակնկալիքի ուղղել է ժողովրդի խնդիրների լուծմանը, հայրենի տնտեսության զարգացմանն ու երկրի բարգավաճմանը:
Իսկ Նորաին Հակոբյանը ի՞նչ է արել չեմ ասում հայ ժողովրդի համար, իր հարազատ գյուղի համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ