Ընտրեք մարդուկին և բացահայտեք ձեր բնավորության ուժեղ կողմը

742

Այս փոքրիկ մարդուկները ստեղծված են տարբեր երկրաչափական մարմիններից՝ քառակուսի, եռանկյուն և շրջան։

Insergposad-ը գրում է, որ ընտելով այս մարդուկներից մեկին՝ կկարողանաք բացահայտել ձեր բնավորության ուժեղ կողմերը։

1.      Ղեկավար

Սովորաբար ղեկավարող հատկություններ ունեցող մարդիկ հակումներ ունեն դեպի բանավոր խոսքը։ Նրանք պատմողական ձիրք ունեն։ Հեշտությամբ են ադապտացվում որևէ սոցիալական շրջանում ու լավ են լեզու գտնում նոր մարդկանց հետ։ Այս հատկությունների արտահայտումը կապված է հոգեբանական զարգացվածության աստիճանի հետ։ Ցածր զարգացվածության դեպքում, դրանք կարող են արտահայտվել պահի ազդեցության տակ ու կարճատև բնույթ ունենալ։

2.      Պարտաճանաչ կատարող

Այս մարդիկ օժտված են այն բոլոր հատկանիշներով, որոնք ունեն «Ղեկավարները», սակայն կարևոր որոշում կայացնելու ժամանակ կարող են կասկածել։ Այս մարդիկ բարձր են գնահատում պարտաճանաչությունը, շատ պահանջկոտ են իրենց ու այլ մարդկանց նկատմամբ։ Նրանք բավականին զգայուն են, ինչպես նաև ճշտախոս։ Գերլարվածության պատճառով, այս մարդիկ կարող են  հոգեբանական թեթև հիվանդություններ ձեռք բերել։

3.      Կասկածամիտ

Այս մարդիկ բազմակողմանի զարգացած են, սկսած արվեստից, մինչև գրականություն։ Սովորաբար այս մարդիկ մի քանի մասնագիտություն են ունենում։ Նրանք կարող են հանկարծ որոշել ու փոխել մասնագիտությունը կամ իրենց հոբին հիմնական աշխատանք դարձնել։  Նրանք տանել չեն կարողանում խառնաշփոթն ու փնթիությունը։ Սովորաբար, այս պատճառով վեճեր են ունենում այլ մարդկանց հետ։ Շատ զգայուն ու նուրբ են, ինչպես նաև չափազանց կասկածամիտ։

4.      Գիտնական

Այս մարդիկ կարողանում են կտրվել իրականությունից, կոնցեպտուալ մտածողություն ունեն և կարողանում են ամեն ինչի վերաբերյալ իրենց տեսությունները ստեղծել։ Նրանք սովորաբար աշխատում են ֆիլմարտադրության, թատրոնի, կրկեսի կամ անիմացիայի ոլորտներում։

5.      Բնազդային

Այս մարդիկ շատ զգայուն նյարդային համակարգ ունեն։ Նրանք հեշտությամբ մի բնագավառից մյուսին են անցնում, ինչպես նաև մշտապես հանդես են գալիս «փոքրամասնության կողմից», քանի որ նրանցից մեծ սպասելիքներ ունեն։ Նրանք սիրում են հոգ տանել մարդկանց մասին, ինչպես նաև զարգացած երևակայություն ունեն։

6.      Գյուտարար, դիզայներ, նկարիչ

Այս մարդիկ զարգացած երևակայություն ու տարածության զգացողություն ունեն և հաճախ զբաղվում են տեխնիկական, գեղարվեստական կամ ինտելեկտուալ գործունեությամբ։ Նրանք ապրում են սեփական բարոյական արժեքներով ու կողմնակի կարծիքներ չեն ընդունում։ Նրանք կախված են սեփական գաղափարներից, բավականին զգացմունքային են։

7.      Հուզական

Այս մարդիկ չափից շատ են անհանգստանում այլ մարդկանց խնդիրների պատճառով, նույնիսկ ֆիլմերի որոշ տեսարանների ժամանակ արտասվում են։ Նրանք ազդվում են դաժան իրադարձություններից և կարող են որոշ ժամանակով կորցնել ինքնատիրապետումը։ Այլ մարդկանց խնդիրների վրա շատ էներգիա են վատնում, ինչի արդյունքում չեն կարողանում զարգացնել սեփական ունակությունները։

8.      Այլ մարդկանց ապրումների նկատմամբ անտարբեր

Այս մարդիկ «Հուզական» մարդկանց հակապատկերն են։ Սովորաբար չեն նկատում այլ մարդկանց ապրումները կամ պարզապես ուշադրություն չեն դարձնում։ Որոշ իրավիճակներում կարող են նաև սառնասիրտ ու կոպիտ լինել։ Ինչպես նաև նրանք կարող են փակվել սեփական խնդիրների շրջանում ու ոչ ոքի ներս չթողնել։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ