Ողբերգական դեպք՝ Երեւանում. մեքենայում դի է հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով

1026

Երեւանի Հալաբյան փողոցում, «Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ, մարտի 6-ին, ժամը 1.20-ի սահմաններում 34 OQ  486 համարանիշով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում դիակ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից այտնում են, որ ոստիկանները դիակի զննությամբ գլխին հայտնաբերել են պատռված վնասվածքի բնորոշ հետքեր, ձախ ձեռքի մատներին այրվածքի նմանվող հետքեր:

Մեքենայի հետնամասին էլ արնանման հետքեր են հայտնաբերվել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ մահացածւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Օմար Ամարյանն է, մեքենան էլ նրանն է: Իրավապահների տեղեկություններով անհայտ մեկը Ամարյանին փորձել է հասցնել հիվանդանոց, իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, թողել է մեքենայում ու հեռացել:

Նախնական տվյալներով դիակի հայտնաբերումից ժամեր առաջ Օմար Ամարյանը, նույն գյուղի բնակիչ հարազատը՝ Քյարամ Հաջոյանը եղել են Կոտայքի մարզի գյուղերից մեկում: Կիսաքանդ շինությունից էլեկտրական մալուխներ գողանալու ժամանակ էլ Օմար Ամարյանը հոսանքահարվել ու ընկել է՝ վնասելով գլուխը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ