Պարո՛ն Ծառուկյան, քո պես Հայաստանում 10 հոգի գոնե լիներ. բնակիչները` Գագիկ Ծառուկյանին

432

Արագածոտնի Մարզի Արագածավան գյուղում Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղաբնակների հետ: Ելույթի ընթացքում բնակիչներն իրենց հուզող հարցերը բարձրացրին.

«Պարո՛ն Ծառուկյան քո պես Հայաստանում 10 հոգի գոնե լիներ, որ մեզ բոլորիս օգներ: Դու իրոք որ բարի մարդ ես: Ծրագրի մեջ 15 կետեր, որ նշել ես դու սուտխոսան մարդ չես, իսկական հայ մարդ ես, հալալ էղնի քեզի, քո ծծած կաթը: Իմ անունը Վալոդ է, էստեղ ինչքան ժողովուրդ կա, ես խոսք եմ տալիս, 80% դու ստեղից ձայն կտանես», -ասաց Արագածավանի բնակիչը, ում խոսքից հետո նրան դիմեց մեկ այլ բնակիչ, ով մեղադրեց Մուկուչյանին ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին. «Պարո՛ն Ծառուկյան ժողովուրդն ընտրում է, դուք Մուկուչյանի դեմն առեք։ Մուկուչյանն էն Ադիբեկյանի հետ շատ են թունավորում ժողովրդին»։
Բնակիչներից մեկն էլ հակադարձելով Ծառուկյանի մեղադրանքներին, որ ժողովուրդն է մեղավոր, քանի որ ակտիվ մասնակցություն չի ունենում ընտրություններին, ասաց. «Պարո՛ն Ծառուկյան, դուք առաջին հերթին մեղադրեցիք ժողովրդին: Ես գտնում եմ, որ մեղադրանքը տեղին չէ, որովհետև, անցած ընտրությունները ջանդամ, այս ընտրությանը ժողովուրդը 100% ձեզ է ընտրելու: Էս ընտրության ժամանակ տեղի ժողովուրդը հաշվի, որ 80% քեզ է ձայն տալու, եթե հանկարծ ձեր ձայները պակասեն «Հանրապետական»-ից, ուրեմն դուք տիրություն չեք անում ու նրանք լցնում են, ինչքան պետք է լցնում են ու անցնում ձեզանից»։ Մտահոգություններին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.
«Պարոն Մուկուչյանը հիմա հատուկ որոշում է կայարցել: Նա տեսնում է, որ Ծառուկյանին սիրում են, նրան մոտենում են, խնդիր ունեն, ես էլ չեմ կարող անտարբեր անցնել: Ես երբեք ոչ մեկին չեմ ասել ժողովուրդ ինձ ձայն տվեք, որ մի բան անեմ: Իմ ժողովրդի ցավը տանեմ, քաղաքականության մեջ չեմ եղել, բայց էլի օգնել եմ, օգնելու եմ, հարց չկա: Նման դեպք էլի է եղել, ես խոստացել եմ խնդիրը լուծել ապրիլի 2-ից հետո, որ դա չհամարվի օրենքի խախտում, բայց Մուկուչյանն ասել է, որ խոստումն արդեն ընտրակաշառք է: Ինչ վերաբերվում է ձայներին, ապա ասեմ, որ մենք մեր ձայներին տիրություն ենք անում»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ