Գիտնականներ. Հարրի Փոթերի մասին ֆիլմերը երեխաների համար օգտակար են

532

Բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ կախարդների մասին ֆիլմերը երեխաների համար օգտակար են՝ զարգացնելով նրանց երեւակայությունը եւ ստեղծագործելու ունակությունը: Փորձի շրջանակում երեխաներին բաժանել են խմբերի: Առաջին խմբին ցույց են տվել Հարրի Փոթերի մասին ֆիլմը, իսկ երկրորդին նույն դերասանների մասնակցությամբ ուրիշ ֆիլմեր են ցուցադրել, բայց արդեն առանց մոգության առկայության, նշված է «Էկոնոմիկան այսօ» պարբերականում:

Դրանից հետո երեխաները ստեղծագործական ունակությունների վերաբերյալ տարբեր թեստեր են անցել: Պարզվել է, որ մոգության, կախարդների եւ կախարդուհիների աշխարհի մասին ֆիլմերը դիտած փոքրիկները թեստը լուծելիս ավելի լավ արդյունքներ են ցուցադրել, քան մյուս խմբի իրենց տարեկիցները:

Փորձի հիման վրա գիտնականները որոշել են, որ կախարդության մասին ֆիլմերը երեխաների համար օգտակար են:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ