«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան. Հենրիխ Մխիթարյանը բերեց այն, ինչը մյուսները չէին կարող

696

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դենի Հիգինբոթամը գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Նա շատ կարեւոր է: Նա «Մանչեսթեր Յունայթեդ» բերեց այն, ինչը մյուսները չէին կարող: Մխիթարյանն արագություն է հաղորդում գրոհներին:

Մատան ու Հերերան լավ են տեսնում խաղադաշտը, բայց նրանք չունեն տեմպ: Մարտիալն ու Ռեշֆորդն ունեն տեմպ, սակայն նրանց մոտ երբեմն չի ստացվում վերջին փոխանցումը: Մխիթարյանը նրանց բոլորի միքսն է»,- Հիգինբոթամի խոսքը փոխանցում է Sky Sports News-ը:

Դենի Հիգինբոթամը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 1997-2000-ը: Նա նաեւ 3 հանդիպում է անցկացրել Ջիբրալթարի հավաքականի կազմում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ