Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է ստեղծվել

226

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է բացվել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ