Միթե՞ «բառաբան խփելով» հնարավոր կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից

331

Նոր սահմանադրությամբ ամրագրված, երկրում միակ համապետական ընտրությունները, խորհրադարանական ընտրությոններն են լինելու, այսինքն երկրում փոփոխությունների և քաղաքական վերադասավորումների մեկնարկը հենց այդ ընտրության արդյունքում է ազդարարվելու:
Հանրության տրամադրվածությունը առաջիկա ընտրություններում կուսակցությունների և դաշինքների մասին լավագույնս բոլոր ժամանակներում բնորոշել են միջազգային կառույցների կողմից անցկացված սոց.հարցումները:Այս ընտրությունները ևս բացառություն չեն, դեռ քարոզարշավը չմեկնարկած արդեն իսկ ի հայտ եկան անանուն սոցիոլոգիական կենտրոնների կողմից հարցումներ, որոնցում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է:
Քարոզարշավը սկսելուն պես «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացրեց հարցման արդյունքներ, համաձայն որի 26.4 տոկոսը նշել է «Ծառուկյան դաշինք», 22.8 տոկոսը՝ ՀՀԿ, ՀՎԿ 2.7 տոկոս, «Ելք» 4.3 տոկոս, ՀՅԴ 3.9 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» 3.4 տոկոս, Կոնգրես-ՀԺԿ 2.6 տոկոս, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք 1.8 տոկոս, ՀԿԿ 1.0 տոկոս»:
Այնուհետև ռուսական կազմակերպության (ВЦИОМ) հարցման արդյունքները ներկայացվեց, որտեղ առաջատարը կրկին «Ծառուկյան» դաշինքն է՝ «26.4 տոկոս, ՀՀԿ– 22. տոկոս, Ելք – 4.3 տոկոս:
Թվում է թե կարելի է պնդել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ ուրվագծված են, սակայն այսօր «Ժամանակ» թերթը հորդված էր հրապարակել, թե ծրագրավորված է, որ ՀՀԿ-ն հավաքելու 55 տոկոս, «Ծառուկյան» դաշինքին վերապահված է 35 տոկոս, «Ելք» դաշինքին՝ 7-10 տոկոս, ՀՎԿ-ին 7, ՀՅԴ-ին 5 տոկոս:
Այ էստեղ է, որ հարց է առաջանում. ինչպե՞ս…
Միթե՞ «բառաբան» խփելով այս 15 օրում հնարավոր կլինի կանգնեցնել արտագաղթի այն ահագնացնող տեմպերը, միթե՞ հնարավոր է «թե կարող ես փոխել ինքդ քեզ, կփոխես աշխարհը նույնպես» նախընտրական երգով հասնել նրան, որ երկրում օրեցօր աճող գործազրկությունն ու աղքատության մակարդակը չաճի ,և վերջապես միթե՞ այս կարճ ճամանակահատվածում հնարավոր է հսկայածավալ ներդրումներ ապահովել դեպի ՀՀ՝ երկիրը անդունդից դուրս բերելու համար:
Չէ, որ հենց այս հարցերի պատաճառով է, որ առաջատարը ՀՀԿ-ն չէ, ուրեմն այդ ի՞նչ աշխարհացունց իրադարձություն պետք է տեղի ունենա, որ այս հարցերի պատասխաններն ունենաք:
Այլապես մնում է փաստել, որ եթե պետք է նախորոք ծրագրավորվեն ընտրության արդյունքները, ապա ինչու միանագամից չհրապարակել դրանք և վերջ դնել այս խեղկատակաությանը:
Ուզում եմ հավատալ, որ վերոնշյալ «ծրագրավորման գործընթացը» տեղի չի ունենա և մենք կունենանք հնարավորություն կանխարգելել հնարավոր արյունահեղությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ