Նոր Մոսկվայում մահացած է հայտնաբերվել «օրենքով գող» Ֆրանցուզը

764

Նոր Մոսկվայում տղամարդու մահվան փաստի առիթով քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան:

Տղամարդու՝ վնասվածնքերով մարմինը հայտնաբերվել է երեքշաբթի բնակելի շենքի մուտքի մոտ: Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:

Գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հաղորդում է, որ խոսքը քրեական հեղինակություն համարվող 27-ամյա Մաքսիմ Ֆրանցուզովի մասին է, որը հայտնի է «Ֆրանցուզ» մականունով:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Ֆրանցուզովը երկար ժամանակ հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ