Որն է որովայնի ցավի պատճառը՝ կախված ցավի օջախից

452

Բոլորն էլ գիտեն, որ որովայնի ցավերը կարող են տարբեր լինել:Մարդիկ նույնիսկ կարող են գլխի ընկնել, թե որն է այս կամ այն խնդրի պատճառը, եթե նախկինում արդեն բախվել են դրան: Որովայնի հատվածում տհաճ զգացողությունների ամենատարածված պատճառներն են մարսողության խանգարումը, դաշտանային ցավերը կամ այրոցը, սակայն կան ցավի որոշ տեսակներ, որոնք կարող են վկայել բավական լուրջ խնդիրների մասին, ինչպիսին են.

·         ստամոքսի խոցային հիվանդությունը,

·         լեղաքարային հիվանդությունը,

·         երիկամներում քարերի առկայությունը,

·         պանկրեատիտը,

·         փորկապությունը և այլն:

Սա է պատճառը, որ որովայնի ցավերի կամ սպազմների դեպքում հարկավոր է անմիջապես որոշել տհաճ զգացողությունների պատճառը: Դա կարող է լինել հասարակ մարսողության խանգարումը, որի հիմնական ախտանշաններն են փորափքանքը, ստամոքսի այրոցն ու սրտխառնոցը: Այս խնդրի տարածված ախտանշաններից կարող են լինել նաև որովայնի տարօրինակ ձայները, սառնության ու ջերմության զգացողությունը և փորլուծությունը: Մյուս դեպքերում ցավի պատճառը կարելի է որոշել՝ ելնելով այն բանից, թե որովայնի որ հատվածում են նկատվում տհաճ զգացողությունները:

Որն է որովայնի ցավի պատճառը՝ կախված ցավի օջախից

1.      Լեղաքարային հիվանդություն, խոցային հիվանդություն, պանկրեատիտ:

2.      Ստամոքսի խոցային հիվանդություն, այրոց, մարսողության խանգարում, պանկրեատիտ, լեղաքարային հիվանդություն, մակորովայնային ճողվածք, որը ներառում է նաև լյարդը:

3.      Ստամոքսի խոցային հիվանդություն, տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, լեղու ծակոց, պանկրեատիտ:

4.      Երիկամներում առկա քարեր, միզուղիների վարակներ, գոտկատեղային ճողվածք:

5.      Պանկրեատիտ, որդանման ելունի բորբոքում վաղ փուլերում, ստամոքսի խոցային հիվանդություն, գաստրիտ, բարակ աղիքի խնդիրներ, պորտային ճողվածք:

6.      Երիկամներում առկա քարեր, փորկապություն, գաստրիտ, դիվերտիկուլիտ (ծոցակաբորբ):

7.      Որդանման ելունի բորբոքում, փորկապություն, գինոկոլոգիական ցավեր, աճուկային ճողվածք:

8.      Միզուղիների վարակներ, որդանման ելունի բորբոքում, դիվերտիկուլիտ, աղիների բորբոքային հիվանդություններ, գինեկոլոգիական ցավ:

9.      Դիվերտիկուլիտ, գինեկոլոգիական ցավ, աճուկային ճողվածք:

Հարկ է հիշել, որ ցավի ցանկացած տեսակ վկայում է օրգանիզմում որոշ խնդիրների առկայության մասին, ուստի պետք չէ դիմանալ կամ ցավազրկողներ ընդունել: Փոխարենը հարկավոր է բուժզննում անցնել և պարզել ցավի պատճառը:

Նյութի աղբյուրը՝ vrutmilife.com

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ