Գ. Ծառուկյան. Բոլոր տեղերում ասում են` պարո՛ն Ծառուկյան, հավատում ենք, մի ճար արա` փրկի

340

«Ոչ մեկին մի հավատացեք, նայեք մեր անցած ճանապարհը: Ձեզ մոտ գալուց ուշացա, որովհետև մարդիկ գյուղերում ճանապարհները փակում են, ուզում են լսեն, ուզում են հավատան: Էլ ճար չկա, որ նայում ես գյուղերում ինչ է կատարվում, մարդկանց վիճակը` հասկանում եմ, որ մի բան պետք է արվի մարդկանց մատից փուշ հանելու համար: Բոլոր տեղերում ասում են` պարոն Ծառուկյան, հավատում ենք, սպասում ենք, մի ճար արա` փրկի: Ես երբեք սուտ չեմ ասել ու չեմ ասի, հիմա հայտարարում եմ` ես պատրաստ եմ»: Այս մասին Արթիկում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չնայած տեղացող ձյանը` Արթիկի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր, մարդիկ մի քանի ժամ սպասում էին Գագիկ Ծառուկյանին: Ավելին` փոքրիկ արթիկցիները պատրաստել էին անակնկալ` գեղեցիկ պար և բանաստեղծություն: «Որոշները ասում են, թե պոպուլիզմով ենք զբաղվում, բայց որ հարցն է պոպուլիզմ: Մենք հայտարարում ենք, որ ցանկացած ոլորտ կարող ենք ոտքի կանգնեցնել, առավել ևս, որ ունենք աշխատող ժողովուրդ: «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը անձամբ ես եմ գրել ու բոլորը կյանքի ենք կոչելու առաջին իսկ ամսում, երբ 50+1 ձայն կստանանք»,- հայտարարեց նա: Կարևորը, ասաց նա, իր խոսքը գործ է և գիտակցում, որ ժողովրդի համար անելիք ունի. «Այսօր մենք հնարավոություն ունենք իրավիճակ փոխելու, կյանք փոխելու, մեր թիմը ամենը գիտի` որ մարզում, որ համայնքում ինչ է պետք անել կյանքը զարգացնելու համար: Անհնարին ոչի նչ չկա, պարզապես հավատացեք ու ընտրեք ըստ դրա»,- հորդորեց նա արթիկցիներին: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումը Գյումրիում է:

Նյութի աղբյուր Elq.am

47-2

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ