Հասարակությունը ադիբեկյանների ասածով չէ, որ պետք է դատի Ծառուկյանի մասին

652

Ահարոն Ադիբեկյանի անունը վաղուց արդեն ասոցացվում է ստի, կեղծիքի, կեղծ արդյունքների հետ: Չկա նման քաղաքացի, որի մոտ այդպիսի ասոցացիա չառաջանա: Ավելին, բավական է Ադիբեկյանը որևէ բացասական բան ասի որևէ գործչի միասին, և դա, հաշվի առնելով նրա հայտնի համբավը, կվերածվի դրական բանի:
Այսօր Ադիբեկյանը խոսել է Գագիկ Ծառուկյանի մասին և կասկած հայտնել, որ նա իր նախընտրական խոստումները կկատարի: «Ինքը մի անգամ նման խոստում տվել է ու չի արել 2007 թ-ի ընտրություններին: Հիմա չգիտեմ` ինչպես կվարվի», ասել է Ադիբեկյանը:
Նախ նշենք, որ Ծառուկյանը նախընտրական խոստումներ երբեք չի տվել: Ծառուկյանը այն գործիչն է, որը սիրում է, ժողովրդի լեզվով ասած, «բոլոր հարցերին տեղում լուծում տալ», մարդկանց օգնել անմիջապես, և այդ մասին գիտեն բոլորը: Իսկ պատճառը, որ այսօր Ծառուկյանը խոստանում է այս կամ այն խնդիրը ընտրութուններից հետո լուծել, ԿԸՀ-ն է, որը հանկարծ նախընտրական քարոզարշավի կեսին որոշեց Ծառուկյանի`մարդկանց օգնելու մեջ ընտրակաշառքի տարրեր գտնել: Եվ դա այն դեպքում, երբ Ծառուկյանը օգնել է մշտապես, անկախ նախընտրական կամ հետընտրական շրջանից:
Ինչևէ, հուսով ենք, որ ԿԸՀ-ն չի աշխատի հատվածական և «ընտրակաշառքներ» չի տեսնի այնտեղ, որտեղ ուզւոմ է` և աչք փակելով այլ բազմաթիվ ճչացող դեպքերի վրա: Բայց որ ԿԸՀ-ի հատվածական գործողությունների պատճառով Ադիբեկյանն է ոգևորվում և սկսում խոսել այնպիսի բաների մասին, որոնք չեն եղել, կամ կարճ ասած, ստում է, սա արդեն լավ չէ:
Ադիբեկյանին պետք է հուշել, որ նրա ասածները վաղուց արդեն հակառակ բովանդակությամբ են ընկալվում, հակառակ էֆֆեկտն են ունենում, քանի որ նա այնքան է պատվիրված կեղծել, այնքան է ստել, որ նրան ոչ ոք այլևս հավատ չի ընծայում: Եթե նա ասում է «մածունը սպիտակ է», ապա բոլորը մտածում են, որ մածունը իրականում սև է, և հակառակը:
Այլ կերպ ասած եթե Ադիբեկյանը ինչ-որ գործչի մասին վատ բան է ուզում ասել, ապա ստացվում է ճիշտ հակառակը, նա օգնում է այդ գործչին:
Նույնն է նաև այժմ: Եթե Ադիբեկյանը ասում է, որ Գագիկ Ծառուկյանը 2007-ի ընտրություններին խոստումներ է տվել ու չի կատարել, դա արդեն նշանակում է, որ նման բան իրականում չի եղել և Ադիբեկյանը ստում է:
Այո, ինչպես կասեին ֆրանսիացիները, C’est La Vie, թարգմանաբար` այսպիսին է կյանքը: Ամեն մարդ ինքն է ստեղծում իր համբավը, իր անունը, և եթե այսօր Ահարոն Ադիբեկյանի անունը զուգակցվում է ստի ու կեղծիքի հետ, ապա դրա մեղավորը միայն Ադիբեկյանն է:
Իսկ Գագիկ Ծառուկյանին հասարակությունը շատ լավ է ճանաչում և ադիբեկյանների ասածով չէ, որ պետք է դատի Ծառուկյանի մասին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ