Աշխարհում կա ընդամենը 4 գույնի անձնագիր. ահա թե ինչու

541

Պարզվում է աշխարհում կա ընդամենը 4 գույնի անձնագիր և ցանկացած երկրի անձնագրի կազմի գույնն ունի որոշակի իմաստ: Առաջարկում ենք ծանոթանալ դրանց նշանակություններին:

Կարմիր

Կապույտ
Այս գույնը խորհրդանշում է «նոր աշխարհ»: Կարիբյան ավազանի շուրջ 15 երկրների անձնագրեր ունեն հենց այս գույնը: Կապույտ են նաև Հարավային Ամերիկայի երկրների՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի անձնագրերը, բացառությամբ Վենեսուելայի, որտեղ անձնագրերը կարմիր գույն ունեն: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում տրվող անձնագիրը մուգ կապույտ է դարձել 1976 թվականին։

Կանաչ 

Իսլամական պետությունների մեծամասնությունը օգտագործում են կանաչ գույնի անձնագրեր՝ կապված իրենց կրոնում այդ գույնի նշանակությամբ։ Կանաչը եղել է Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնը և խորհրդանշում է բնությունն ու կյանքը։ Կանաչ երանգ ունեն նաև Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության երկրները, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը։

Սև

 
Սև անձնագիրն ամենահազվադեպն է աշխարհում:  Այս գույնն օգտագործում են Բոտսվանայում, Զամբիայում, Գաբոնայում, Կոնգոյում, Չադայում և այլն: Ինչպես նաև սև անձնագրեր են տրվում Նոր Զելանդիայում, քանի որ  այն նրանց ազգային գույնն է: Սև գույնն անձնագրի համար համարվում է ավելի պրակտիկ. մուգ գույնը ավելի դժվար է կեղտոտվում։

Այս քարտեզում ներկայացված են երկրներն՝ ըստ անձնագրի գույների.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ