«Ծառուկյան» դաշինքի միջազգային գործընկերները եկել են սատարելու (Ֆոտո)

489

«Ծառուկյան» դաշինքին սատարող օտարերկրյա  պատգամավորները կգնան Հայաստան-Թուրքիա սահման եւ կփորձեն բարձրացնել սահմանը բացելու հարցը: Այս մասին Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Ծառուկյանը:

Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը եկել էր դրսից ժամանած միջազգային գործընկերների հետ, որոնց ներկայացրեց իբրեւ իր ընկերներ եւ ընտրություններում սատարողներ:

«Իմ եւ մեր ժողովրդին եկել են օգնելու, աջակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչները, եվրոպական պառլամենտի պատգամավորներ, տարբեր երկրներից պատգամավորներ, Ամերիկայի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ավստրալիայից ներկայացուցիչ: Եկել են Ծառուկյան դաշինքին սատարելու եւ ասելու, որ մենք ուժեղ ենք եւ մենք հաղթելու ենք»,- ասել է Ծառուկյանը:

Նա հայտնել է, թե վաղը նրանք գնալու են հայ-թուրքական սահմանը տեսնելու: «Սահմանին նրանք բարձրացնելու են Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը:  Իսկ մյուս անգամ էլ գալու են, որ գնանք Ղարաբաղ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

17361066_1486987991312686_1949686811_n 17392888_1486987997979352_1384809330_n

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ