Թուրքիան նպատակ է դրել դանդաղ, հիմնավոր և հետևողական այդ կերպ «գրավել» ողջ Եվրոպան

609
Վերջերս, կրկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը բազմաքանակ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ մինչև ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն, հնարավոր է կրկին փորձեն Գերմանիայում և մյուս եվրոպական երկրներում անցկացնել հավաքներ, հանդիպումներ թուրք հայրենակիցների հետ: Կրկին դժգոհել և վիրավորական խոսքեր է հնչեցրել Գերմանիայի իշխանությունների հասցեին իր դեմ ուղղված քրդերի բազմահազարանոց ցույցերը թույլատրելու համար:
Այդ փաստը և մի քանի թերթերում հրապարակած Անգելինա Մերկելի նկարները Հիտլերի դիմապատկերով, վրդովեցրել է Գերմանիայի իշխանություններին և հանրությանը:
Սակայն հետաքրքիր է Էրդողանի կոչը եվրոպայում բնակվող իր հայրենակիցներին. «…ձեր հայրենիքն այնտեղ է, որտեղ դուք հիմա ապրում եք: Աշխատեք նվիրումով, հարստացեք, ձեռք բերեք մեծ հարստություն և ունեցվածք: Ձեր երեխաներին տվեք ուսանելու ամենալավագույն ուսումնական հաստատություններում և անպայման ունեցեք ամենաքիչը հիգ երեխա, երբեք ու երբեք ոչ պակաս: Ակտիվորեն մասնակցեք այդ երկրների տնտեսական, քաղաքական կյանքին»:
Փաստորեն Թուրքիան՝ այդ երկրի նախագահ Էրդողանը, նպատակ են դրել դանդաղ, հիմնավոր և հետևողական այդ կերպ «գրավել» ողջ Եվրոպան: Իսկ մենք՝ ի տարբերություն թուրքերի, իրար կոկորդ ենք կրծում, իրար վարկաբեկում, վատաբանում, հայհոյում, կռվում, լարում հարաբերությունները՝ փոխարեն լինենք միասնական ու համախմբված…
Հիշեք՝ Երկիրը մեզանով է Երկիր, իսկ մենք մեզ առանձնացնում ենք Երկրից ու ասում՝ Երկիրը Երկիր չէ…Այդ դեպքում իսկ մե՞նք ինչ ենք, այդ Երկիրն ինչով է Երկիր, եթե ոչ մեզանով, մեր շնորհիվ…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ