Տնտեսության կոնյուկտուրան 2017-ի առաջին ամիսներին

416

2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները փաստում են, որ տնտեսության մի շարք ճյուղերում նկատվել է դրական միտում: Օրինակ՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալների աճն արդեն շարունակակական բնույթ է կրում և նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 22.2 տոկոս՝ ապահովելով 371 մլրդ դրամ:

Արտահանման ծավալները շարունակում են պահպանել դրական տենդենցը և աճը կազմել է 20.1 տոկոս, ապահովելով 133.1 մլրդ դրամ: Ներքին առևտրի շրջանառությունում չնայած աճի տեմպը դանդաղ է, բայց նկատվում է դրական միտում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը եղել է 9.6 տոկոս և կազմում է 292 199.5 մլն դրամ: Աճի ցածր տեմպը պայմանավորված է տրանսֆերտների կրճատման արդյունքում բնակչության եկամուտների և սպառողունակության փոփոխության հետ:

Անկում է նկատվում շինարարության ոլորտում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմում է 13.8 տոկոս: ԱՎԾ տվյալների համաձայն՝ 1.1 տոկոսով ավելացել է միջին ամսական աշխատավարձը, ընդ որում, պետական հատվածի աշխատավարձերը նվազել են 2.5 տոկոսով, ինչպես նաև գրանցվել է 0.4 տոկոսանոց գնանկում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ