Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը չի տիրապետում քաղաքի խնդիրներին

445

Այսօր Կապանի բնակչության հետ «Ծառուկյան» դաշինքի հանդիպման ժամանակ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ժամանակին ցանկացել է Կապանում ջրաշխարհ կառուցել սակայն թույլտվություն չի ստացել, քանի որ նշված տեղում ինչ-որ շենքեր էին կառուցվում:
Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից ջրաշխարհի կառուցումը ենթադրում էր միլիոնավոր դոլարների ներդրումներ, աշխատատեղերի բացում, հսկայական շինարարություն, որը մեծ ակտիվություն կմտցներ Սյունիքի մարզի տնտեսւթյան մեջ, իսկ հետագայում՝ ջրաշխարհի շահագործմամբ եզակի հանգստի գոտի Սյունիքի բնակիչների համար և մշտական աշխատատեղեր:
Սակայն թույլտվությունը չի տրվել, այլ կերպ ասած, կասեցվել է մարզում հայ գործարարի կողմից միլիոնավոր դոլարների ներդրում կատարելու հնարավորությունը:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ասել է, որ իր պաշտոնավարման օրոք նման առաջարկ չի եղել: Հասկանալի է, որ Կապանի քաղաքապետը այլ բան չէր էլ կարող ասել, և լավագույնը, որ նա կարող էր պատասխանել՝ նման առաջարկի հերքումն էր՝ սեփական քաղաքի բնակիչների առաջ սեփական դեմքը փրկելու պատրվակով:
Աշոտ Հայրապետյանը նաև խոստովանում է, որ այն շենքերը, որոնք պետք է կառուցվեին, դեռ անավարտ են, այսինքն մերժումը եղել է մի բանի համար, որը այժմ ավարտին էլ չի հասցվել ու ավարտին հասնելու հեռանկարները դեռ շատ աղոտ են, այնինչ Գագիկ Ծառուկյանի ներդրման դեպքում այօսր արդեն գործը կամ ավարտին հասցված կլիներ, կամ ակտիվորեն կշարունակվեին շինարարական աշխատանքները, քանի որ Ծառուկյանը իրև ցանկացած ձեռնարկում հասցնում է ավարտին:
Մնում է միայն ցավալ այն եզակի հնարավորության համար, որը առաջացել էր Սյունիքի մարզւոմ և որը մերժվել է մարզի իշխանությունների կողմից: Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ, քանի որ առջևում ընտրչություններ են և Կապանի բնակչությունը կարող է իր կյանքում դրական բեկում մտցնել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ