Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում

552

Հրդեհ է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի է որպես Բայազիդի մզկիթ: Տեսանյութը հրապարակել է Ruptly­-ն։

Կրակի մարմանը մասնակցել են 54 հրշեջներ, գործի է դրվել 23 միավոր հատուկ տեխնիկա: Բռնկման պատճառները ճշտվում են. կանխամտածված հրկիզման տարբերակը չի դիտարկվում:

Սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթը ամենահինն է մայրցամաքային Եվրոպայում. այն կառուցվել է 15­-րդ դարում: 1946 թվականից ի վեր շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ռեեստրում եւ գտնվում է պետության պահպանության ներքո:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ