6 հանցագործներ ուղիղ եթերով հեռարձակել են անչափահաս աղջկա բռնաբարությունը

448

Մի խումբ տղամարդիկ Facebook սոցցանցում անչափահասի բռնաբարության ուղիղ հեռարձակում են իրականացրել, հաղորդում է Associated Press-ը:

Տուժածի մայրը մարտի 20-ին դիմել է Չիկագոյի ոստիկանություն: Նա իրավապահ մարմիններին հայտնել է, որ իր 15-ամյա դուստրը կորել է կիրակի և ներկայացրել է տեղի ունեցածի սքրին-շոթը: Քննիչներին հաջողվել է հաջորդ օրը հայտնաբերել աղջկան:

Գործակալությունը չի մանրամասնում՝ ինչպես և որտեղ են ոստիկանները հայտնաբերել տուժածին: Աղջիկը նշել է, որ ծանոթ է եղել չարագործներից մեկի հետ: Միևնույն ժամանակ ոստիկաններին առայժմ չի հաջողվել պարզել կասկածյալների ինքնությունը և ձերբակալել նրանց:

Facebook-ի մամուլի քարտուղար Անդրեա Սոլը հայտարարել է, որ ընկերությունը հստակ մեկնաբանություն չունի տեղի ունեցածի վերաբերյալ: Հոլովակը ջնջվել է սոցցանցից:

«Նման հանցագործությունը սարսափելի է, և մենք թույլ չենք տալիս նման կոնտենտի հրապարակում»,-հայտարարել է նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ