Տեր-Պետրոսյանը ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին. Փաշինյան

339

Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ եւ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

«Երկու օր առաջ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է «Հ1»-ի եթերում եւ տեղի ունեցավ մի բան, որը 2008-ին մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերացնել: Մարդը, ըստ էության, ուղիղ տեքստով ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գնալ եւ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, ինչը բացառիկ խայտառակություն է:

Ես այս մասին խոսել էի դեռ 2016-ի հուլիսի Խորենացի փողոցում, որը հիմա հաստատվեց, որ կոալիցիա են կազմել, ըստ էության,  Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ըստ էության, Հայաստանի համար նվաստացուցիչ պայմաններով ինչ-որ խաղաղության գաղափար քարոզելու: Մենք բոլորս գիտենք, որ եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-հայտարարեց նա:

Փաշինյանը հիշեցրեց ապրիլյան պատերազմում դիրքերի կորստի մասին ու ընդգծեց. «Էն որ Ադրբեջանը հիմա լկտիացել է, ամեն օր լարվածության մեջ է պահում, դա Սերժ Սարգսյանի եւ կեղծ խաղաղության կոչերի հետեւանքն է: Եթե մեր բանակը չլինի այնքան ուժեղ, որ խաղաղությունը պաշտպանի, ուրեմն չենք կարող ունենալ խաղաղություն, ինչ էլ ուզում է զիջենք: Մեզ առաջարկվող ճանապարհը պետականության  կորստի ճանապարհն է»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ