Մանուել Նոյերը մտադիր է ամուսնանալ և հարսանիքը կազմակերպել Իտալիայում

401

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր է ամռանն ամուսնանալ և հարսանիքն անցկացնել Իտալիայում, հայտնում է «Bild»-ը:

Նոյերն իր ընկերուհու՝ Նինա Վայսի հետ սկսել է հանդիպել 2015 թվականից, իսկ Սուրբ Ծնունդին զույգը նշանադրվել է: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայի շրջանններից մեկում՝ Ապուլիայում:

Անձամբ 30-ամյա Նոյերը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Գերմանիայի առաջնության 25 տուրի արդյունքներով Նոյերը մասնակցել է բոլոր խաղերին և 13 գոլ է բաց թողել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը չի մասնակցի Գերմանիայի հավաքականի առաջիկա երկու խաղերին՝ վնասվածքի պատճառով: Ազգային թիմը մարտի 22-ին Դորտմունդում ընկերական խաղ է անցկացրել Անգլիայի հավաքականի հետ (0:1), իսկ մարտի 26-ին Բաքվում կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ