Մարտի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +20-ի․ Գագիկ Սուրենյան

166

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը` «Facebook»-յան իր էջում գրում է

«Դե քանի որ այսօր մեր տոնն է, տոնական լուր հայտնենք: Այսօրվանից մինչև մարտի 27-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ