Ամերիկացի հրշեջը 20 րոպե շանն արհեստական շնչառություն է տվել

81

Ամերիկացի հրշեջը 20 րոպե շանն արհեստական շնչառություն է տվել, երբ նրան դուրս են բերել այրվող տնից, հաղորդում է BBC-ն։

Նալուն՝ բիշոն ֆրիզե ցեղատեսակի շունը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում գտնվող բնակարանում շոգի ու ծխի պատճառով շոկի մեջ էր հայտնվել։ Հրշեջ Էնդրյու Քլայնը մտել է այրվող բնակարան եւ ննջասենյակներից մեկում գտել շանը։

Հրշեջն արհեստական շնչառություն է տվել փոքրիկ շնիկին եւ օգտագործել կենդանիների համար հատուկ թթվածնային դիմակ՝ շան թոքերն օդափոխելու համար։ Սանտա Մոնիկայի հրշեջների վարչությունում ասել են, որ 20 րոպե անց շնիկը կարողացել է ինքնուրույն շնչել, գիտակցության է եկել եւ նույնիսկ կարողացել քայլել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ