Տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ծրագիրը նպաստել է հիվանդացության կրճատմանը

299

Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագրի շնորհիվ տուբերկուլոզի բավականին բարվոք համաճարակաբանական իրավիճակ է նկատվում Հայաստանում: ԱՀԿ-ն աջակցում է երկրներին այս հարցում՝ ներդնելով բուժման ու ախտորոշման ավելի կարճատև ու արդյունավետ մեթոդներ: Այս մասին մարտի 24-ին՝ տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ Տուբերկուլոզ ի դեմ պայքարի ազգային կենտրոնում հրավիրված ասուլիսին խոսեցին կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը և «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպության հայաստանայն առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն:

«2006-2007 թվականներից սկսած Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի հիվանդացության և մահացության նվազում: Ներկայումս ԱՆ-ի կողմից իրականացվում է Տուբերկուզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագիր: Ազգային ծրագրին աջակցում են մի շարք կազմակերպություններ՝ ԱՀԿ-ն, Գլոբալ հիմնադրամը, Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները: ԱՀԿ-ի կողմից նպատակ է դրված  հասնել բուժման 85 տոկոս բարեհաջող դեպքերի: Այսօր մենք ունենք գրեթե 80 տոկոս բուժման բարեհաջող ելքեր, բայց դեռ շատ անÕ լիքներ ունենք թիրախին հասնելու ու այն գերազանցելու համար»,– ասաց Արմեն Հայրապետյանը և հավելեց, որ Հայաստանն ունի բավականին հագեցած լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մի քանի ժամվա մեջ ախտորոշել հիվանդությունը:

Գայանե Ղուկասյանի խոսքով`ԱՀԿ-ն այս տարի ուշադրությունը սևեռում է տուբերկուլոզի հանդեպ խտրականության վերացմանը՝ բարելավելով ծառայությունների մատչելիությունը և որակը բոլորի համար:  «ԱՀԿ տվյալների համաձայն` 2015-ին  եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է տուբերկուլոզի 323.000 նոր դեպք, որոնցից 32.000-ը մահվան ելքով: Սակայն անցյալ տարի, նախորդ տարիների համեմատ, բավականին դրական միտում է նկատվել թե նոր դեպքերի, թե մահացության առումով: Սակայն ամբողջ տարածաշրջանի և Հայաստանի համար դեռևս խնդիր է ՄԻԱՎ-տուբերկուլոզ համակցված վար ակն ու բազմադեղակայուն տուբերկուլոզը: Եվրոպական տարածաշրջանում բազամադեղակայուն տուբերկուլոզի դեպքերը գրանցվում են 4 անգամ ավել, քան աշխարհի այլ տարածաշրջաններում: Ներկայումս նկատվում է բարեհաջող բուժման միտում, որում կարևոր դեր ունեն ժամանակին ախտորոշումն ու արդյունավետ բուժումը», -ասաց Գայանե Ղուկասյանն ու հավելեց, որ ԱՀԿ-ն աջակցում է երկրներին այս հարցում՝ ներդնելով բուժման ու ախտորոշման ավելի կարճատև ու արդյունավետ մեթոդներ:

«Տուբերկուզն անցյալի հիվանդություն չէ, այն իսկապես ներկա է այսօր: Ամբողջ աշխարհում այն մահվան տասը պատճառներից մեկն է հանդիսանում: Ավելի մեծ խնդիր է կայուն տուբերկուլոզը:  Բայց մի քանի տարի առաջ ստեղծվել են նոր դեղեր 50 տարվա դադարից հետո: Այդ բուժումը Հայաստանում ևս արդեն առկա է»,- ասաց  Մարի Ժան Պարեն ու նշեց, որ տուբերկուլոզը բուժվող հիվանդություն է, և որ ամենակարևորն է` դրա բուժումը Հայաստանում անվճար է:

 Նյութի աղբյուր՝ 1in.am
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ