Գիտնականները սպանախի տերևների վրա մարդկային սրտի հյուսվածքներ են աճեցրել

425

Ժամանակակից տեխնելոգիաները, այդ թվում նաև եռաչափ տպիչը, թույլ են տալիս ստեղծել արյունատար անոթների ճյուղավոր «ցանցն» ամենայն մանրամասնությամբ: Դրանց օգնությամբ կարելի է ստեղծել նույնիսկ մազանոթները, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների աճն ապահովող թթվածինն ու սննդարար նյութերը մատակարարելու համար: Ամերիկացի գիտնականների մի խումբ այժմ աշխատում է այդ ուղղությամբ և շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներում լուծի այդ խնդիրը, հաղորդում է Eurek Alert-ը:

Մի քանի գիտափորձերի ընթացքում գիտնականները սպանախի տերևներից հանել են բուսական բջիջները և դրանց վրա աճեցրել են սրտի կենսունակ բջիջներ: Գիտնականները տերևների անոթային համակարգով անցկացրել են հեղուկ ու միկրոբյուրեղներ, որոնք իրենց չափերով նման են մարդկային արյան բջիջներին:

Մասնագետների խոսքով՝ կարելի է սպանախի փոխարեն օգտագործել մեկ այլ բույս: Նրանք հաջողությամբ հեռացրել են բուսական բջիջները նաև մաղադանոսից, օշինդրից և գետնանուշի արմատներից: Բուսական բջիջները հեռացնելիս հիմնականում մնում է ցելյուլոզան, որը բացարձակապես անվաս է մարդկանց համար:

Գիտնականները նշում են, որ այս նոր մեթոդը շատ ավելի քիչ ծախսատար է և էկոլոգիապես ավելի մաքուր, քան գոյություն ունեցող մյուս մեթոդները: Նրանց խոսքով՝ այն կարող է բեկումնային լինել ռեգեներատիվ բժշկության ասպարեզում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ