Ուկրաինայում զինամթերքի պահեստում պայթյունները շարունակվում են. կա 1 զոհ և 1 վիրավոր

405

Խարկովի մարզում զինամթերքի պահեստում պայթյունները շարունակվում են. պատահարի հետևանքով մի կին է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտնել Է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը:

Ներկայում Բալակլեայում իրադրությունը մնում է բարդ, զինանոցի տարածքում պայթյունները շարունակվում են, բայց զգալիորեն նվազ ինտենսիվությամբ:

Ավելի վաղ 10-կիլոմետրանոց գոտուց տարահանվել Է շուրջ 20 հազար բնակիչ: Ընդամենն արտակարգ դրության հետևանքների վերացման գործում ներգրավված են 1.3 հազար մարդ և 230 միավոր տեխնիկա:

Բալակլեայի պահեստը համարվում էր Եվրոպայում խոշորագույն վայրը, որտեղ պահվում Էին առանձին տեսակի զինամթերքներ: Դրա տեխնիկական մակերեսը կազմում Է 368 հեկտար: Այս բազան նախատեսված Է 150 հազար տոննա զինամթերքի համար, այժմ, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ գտնվում Է 125 հազար տոննա զինամթերք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ