Գերմանական պետական բանկը սխալմամբ ավելի քան 4 մլրդ եվրո է փոխանցել այլ բանկերի

388
Viele Euro Geldscheine

Գերմանական զարգացման KfW բանկը սխալմամբ ավելի քան 4 մլրդ եվրո (5,4 մլրդ դոլար) է փոխանցել 4 բանկերի։ Գործողության պատճառ է հանդիսացել տեխնիկական խոտանը, որի պատճառով մի քանի անգամ կրկնվել են առանձին վճարումներ, հաղորդում Bloomberg-ը։

«KfW-ն նկատել է համակարգի սխալը գործընթացի ամենավաղ փուլում, անհապաղ չեղարկել անցանկալի գործողություններն ու սկսել պատճառների վերլուծության անհրաժեշտ գործընթացը», – ասվում է բանկի հայտարարությունում։ «Սխալն արագ պարզվել եւ չեզոքացվել է, եւ գումարները հաջողությամբ հետ են փոխանցվել», – հայտարարել են բանկում։

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ