Քաղցկեղի դեպքերի 2/3-ն անխուսափելի է. գիտնականներ

587

Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղի դեպքերի 2/3-ը պայմանավորված են բջիջների կիսման ժամանակ ԴՆԹ-ի կրկնօրինակման սխալով և կախված չեն ո՛չ ապրելակերպից, ո՛չ էլ ժառանգականությունից:

Մասնագետները կարծում են, որ քաղցկեղային մուտացիաների 66%-ն ի հայտ է գալիս պատահաբար և դրանց վրա հնարավոր չէ ոչ մի կերպ ազդել: Նրանք ուսումնասիրել են 68 երկրից ստացված տվյալները քաղցկեղի 32 տեսակի մասին և պարզել, որ բջիջների կիսվելու ժամանակ տեղի ունեցած սխալի հետևանքով քաղցկեղի այս կամ այն տեսակով հիվանդանալու հավանականությունը տատանվում է, սակայն այդ հավանականության առկայության փաստը մնում է անփոփոխ:

Ասպիսով՝ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի 95%-ն է պայմանավորված պատահական մուտացիաներով, իսկ եթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի 77%-ը (18%-ի պատճառն է շրջակա միջավայրը, իսկ 5%-ի պատճառը՝ ժառանգականությունը): Արտաքին ազդակներով պայմանավորված է լինում թոքերի քաղցկեղի 65%-ը, իսկ պատահական մուտացիաներով՝ 35%-ը: Այս դեպքում ժառանգականությունը դեր չի խաղում:

Միջինում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 29%-ով կախված է շրջակա միջավայրից ու ապրելակերպից և 5%-ով ժառանգականությունից: Սակայն գիտնականները նշում են, որ ստացված տեղեկությունը պատճառ չէ քաղցկեղի կանխարգելումից հրաժարվելու համար, քանի որ քաղցկեղի դեպքերի գրեթե 40%-ը կարելի է կանխել:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ