Ի՞նչ է հայտնի Գևորգ Ղազարյանի վնասվածքի մասին. Մեկնաբանում է մարզիչը

499

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ մրցակցի դարպասը ուղարկել 2 անպատասխան գնդակ:

Հանդիպումը սկսվեց դրվագով, որը անհանգստանալու առիթ տվեց թե՛ մարզչական շտաբին, թե՛ ֆուտբոլիստներին և թե՛ երկրպագուներին: Ընդհամենը 36 վայրկյան խաղադաշտում անցկացնելուց հետո մրցակցի պաշտպանի հետ բախումից հետո վնասվածք ստացավ հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով բավականին լավ մարզավիճակում էր և ում հետ մարզիչները մեծ հույսեր էին կապում: Վնասվածքը բավականին ծանր էր և Ղազարյանը չկարողացավ շարունակել հանդիպումը:

Արդեն խաղավարտին լրագրողների հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշեց, որ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, թե ինչ է պատահել Ղազարյանի հետ: Հայ ֆուտբոլիստը հիվանդանոցում է, որտեղ բուժզննում է անցնում:

«Ղազարյանի վնասվածքը հանդիպման ամենածանր պահն էր: Հուսամ, որ նա շուտ կապաքինի, քանի որ նա թիմին շատ է պետք»,- նշում է Արթուր Պետրոսյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ