Թուրքիայի հարավ-արևելյան Թունջելի նահանգում տեղի է ունեցել ռազմական բախում

865

Այսօր, մարտի 26-ին, Թուրքիայի հարավ-արևելյան Թունջելի նահանգում տեղի է ունեցել ռազմական բախում PKK-ի զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև: Թունջելի – Էրզիջան մայրուղու վրա, Քութուդերեսի տարածաշրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցած ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն հինգ զինվոր, իսկ տասը վիրավորվել են, որոնց տեղափոխել են Ֆիրաթի համալսարանական հիվանդանոց:
PKK-ի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ, զոհվել է յոթ զինյալ, և վիրավորվել՝ հինգը:

Այս պահին թուրքական բանակի ,,Կոբրա,, ռազմական ուղղաթիռները իրականացնում են հետախուզական թռիչքներ Թունջելի նահանգի անտառապատ վայրերում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ