Ժամանակն է, որ քաղաքական դաշտը մաքրվի քաղաքական դիակներից

1063

Արամ Զավենի Սարգսյանը արդեն անցնում է խելամտության բոլոր սահմանները։ Այսօր նա կրկին ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին։
Վաղուց արդեն այնպիսի տպավորություն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ, Արամ Սարգսյանը չէր կարողանա խոսել։ Այլապես ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ Արամ Սարգսյանը իր ամեն ելույթին անդրադառնում է Ծառուկյան դաշինքին կամ անձամբ Գագիկ Ծառուկյանին։
Իհարկե հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավը ենթադրում է մրցակցություն։ Սակայն երբ կողմերից մեկը ամեն օր թիրախավորում է կոնկրետ մի ուժի, ապա այդ ամենը սկսում է անլուրջ դառնալ։ Հասկանալի է դառնում, որ տվյալ կողմը պարզապեա ասելիք չունի, դատարկ է և ստիպված ցեխ է շպրտում կողմերից մեկի վրա՝ իր դատարկությունը թացքնելու համար։
Արամ Սարգսյանը հենց այդ դատարկներից մեկն է։ Նա վաղուց արդեն քաղաքական դիակ է, որը Ծառուկյան դաշինքի հասցեին ցեխ շպրտելով փորձում է կենդանության նշաններ ցույց տալ։
Սակայն Արամ Սարգսյանի դիմակը վաղուց է պատռվել։ Նրան վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի ընկալում և նրան երկրորդ շունչի չի կարող հաղորդել անգամ ԵԼՔ դաշինքը։
Օրեր առաջ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ բնակիչները Արամ Սարգսյանին ուղղակի անվանել էին թուլամորթ, ինչը հունից հանել էր վերջինիս։ Իսկ երբ մարդը հունից դուրս է գալիս, նշանակում է՝ խփել են թիրախին։
Արամ Սարգսյանը, կարծում ենք, լուրջ հետևություններ ունի անելու սեփական կյանքի, դերակատարման և անձի մասին։ Մի անգամ արդեն թուլամորթի անուն հանելուց հետո դժվար է մարդկանց համոզել, որ լուրջ դեմք ես։ Ինչպես ասում են, մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։
Ժամանակն է, որ քաղաքական դաշտը մաքրվի քաղաքական դիակներից։

Աղբյուր` Դավիթ Բերբերյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ