Ոսկյա զարդերի գողության համար մեղադրվող ԴԱՀԿ ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել. ԴԱՀԿ

342

Ս/թ փետրվարի 22-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր հաղորդագրություն այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման` Շիրակի մարզային բաժնի հարկադիր կատարողները վտարման կատարողական գործողությունների ընթացքում կատարել են առանձնապես խոշոր չափերի գումարի եւ ոսկյա զարդերի գողություն:

Այս առնչությամբ ԴԱՀԿ ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշովւմէ . «Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից մարտի 20-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված հարկադիր կատարողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել արդարացման, այն է՝ նրանց գործողություններում հանցակազմերի բացակայության հիմքով:

Քաղաքացու կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքին, ըստ քննիչի համապատասխան որոշման, իրավական գնահատական կտրվի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու ժամանակ»:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ