Լուսնի վրա ստորգետնյա թունելներ են հայտնաբերվել

244

Lunar and Planetary Science 48-րդ գիտաժողովի մասնակիցները հայտարարել են, որ Լուսնի վրա հայտնաբերվել են ստորգետնյա թունելներ. վերջիններս գտնվում են Մարիուս բլրի խոռոչի մոտ, որի դիամետրը կազմում է տասնյակ մետր: Խոռոչը հայտնաբերվել է դեռևս 2009թ., հաղորդում է Popmech-ը:

Ճապոնական Կագույա սարքի միջոցով գիտնականները պարզել են, որ խոռոչի մոտ գտնվում են խոշոր, մի քանի կիլոմետր ձգվող դատարկ տարածություններ:

Երկիր մոլորակի վրա գոյություն ունեն համանման ստորգետնյա թունելներ, որոնք առաջանում են, երբ մագման սառում է և ստիճանաբար սեղմվում՝ կազմավորելով դատարկ տարածություն:

Եթե հետախուզական առաքելությունը հաստատի, որ Երկրի արբանյակի վրա իրականում գոյություն ունեն խորը ստորգետնյա թունելներ, ապա ապագայում դրանք կարող ենք հիմք հանդիսանալ առաջին լուսնային բնակավայրերի և գիտահետազոտական կենտրոնների ստեղծման համար:

Նյութի աղբյուր՝ 1in.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ